Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ֆինանսավորման նախագծին աջակցած հանրապետականներին

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամներին, որոնք նախօրեին իրենց աջակցությունն են հայտնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 5,7 մլրդ դոլար տրամադրելու հարցում:

Twitter-ի իր պաշտոնական էջում ԱՄՆ ղեկավարն իր կուսակիցներին «Կոնգրեսի ՄԵԾ անդամներ» է անվանել և նշել, որ շատ է հպարտանում նրանցով:

«Շատերն ասացին, որ քվեարկության ժամանակ էնտուզիազմը զգացվում էր այնպես, ինչպես երբևէ: Ես շատ հպարտ եմ ձեզնով», - գրել է Թրամփը:

Հայտնի է, որ նախագիծն ընդունվել է 217 կողմ և 185 դեմ ձայներով:

Նշենք, որ օրենքի նախագիծը դեռ պետք է արժանանա Սենատի հավանությանը, այնուհետև այն պետք է ստորագրի երկրի նախագահը:

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է: Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո նա երկու հրաման էր ստորագրել՝ պետական սահմանի պաշտպանության և ներգաղթի վերաբերյալ: Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ նախագահը պատի խոշոր հատվածների կառուցման հրաման է տվել:

Բացի այդ՝ Թրամփը հայտարարել էր, որ մեքսիկական կողմն իր վրա կվերցնի կառուցման ծախսերը, ինչին ի պատասխան Մեքսիկայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նման բան տեղի չի ունենա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է մինչև 2019թ.-ի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ խուսափելու համար Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հետ կապված վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարեցումից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса