Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Երևանի բյուջեից շուրջ 1,5 մլրդ դրամ կվերադարձվի պետբյուջե

0

Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեում փոփոխություններ իրականացվեցին, որով պետբյուջե կվերադարձվի ավելացված գումարը: Որոշումն ընդունվեց ավագանու այսօրվա արտահերթ նիստում:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է եկամուտների գումարը նվազեցնել 1,440,780.4 հազար դրամով և ծախսերի գումարը նվազեցնել 1,440,780.4 հազար դրամով: Նրա խոսքով՝ հիմնական մասը բաժին է ընկնում վարկային ծրագրերին:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ինչու են կրճատվել որոշ վարկային միջոցներ, ինչին ի պատասխան փոխքաղաքապետն ասաց. «Խոսքը ոչ թե բյուջեի կրճատման մասին է կամ ծրագրերի չկատարման, այլ ծրագրերը, որոնք մնացել են ազատ՝ մնացորդներ տարվա վերջի դրությամբ, կառավարությունը որոշել է, որ այդ գումարները վերադարձվեն իրենց ծագման աղբյուրին»:

Ըստ նրա՝ ծրագրերը վերաբերում են հիմնականում շինարարության, տրանսպորտի ոլորտներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса