Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Էրդողան-Ռոհանի բանակցությունների հիմնական թեման Սիրիան էր

0
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Թուրքիա ժամանակային առումով համընկավ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի հայտարարության հետ։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների հիմնական թեման Սիրիան էր։


Համատեղ ասուլիսում Էրդողանն՝ ուղղակիորեն չմեկնաբանելով Թրամփի հայտարարությունն, ասել է, թե Թուրքիան և Իրանը կարող են ավելին անել՝ Մերձավոր Արևելքում կայունություն և խաղաղություն ապահովելու համար։


«Շատ քայլեր կան, որ Թուրքիան և Իրանը կարող են միասին կատարել՝ վերջ տալու հակամարտություններին և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում», - ասել է Էրդողանը։


Ո՛չ նա, ո՛չ Ռոհանին չեն մեկնաբանել Թրամփի որոշումը, բայց երկուսն էլ գովաբանել են Աստանայի բանակցությունների ձևաչափով Ռուսաստանի հետ իրենց համատեղ ջանքերը՝ Սիրիայի հակամարտությանը վերջ տալու համար։


Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ ամերիկյան կոշտ պատժամիջոցներին, ապա Էրդողանը վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը, որ Թուրքիան դեմ է ԱՄՆ պատժամիջոցներին։


Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը սխալ էր, այն կարող էր սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը։


Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների պատճառով չեն պատրաստվում կտրել տնտեսական և առևտրային կապերն Իրանի հետ։


Ռոհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ «ԱՄՆ-ի անարդարացի պատժամիջոցների» հարցում Իրանին աջակցելու համար։


«Ոչ մի երկիր չի կարող քանդել մեր կապերը Թուրքիայի հետ», - ասել է Ռոհանին՝ բարձր գնահատելով Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում։


Անդրադառնալով Սիրիային՝ Ռոհանին ասել է, որ երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացվելու է Ռուսաստանում և սերտ համագործակցությունը շարունակվելու է։


«Սիրիան շատ կարևոր երկիր է մեզ համար, մենք բոլորս կողմ ենք հարգելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կշարունակենք աշխատել միասին», - ասել է Իրանի նախագահը։


Նրանք մասնակցել են նաև Թուրքիա-Իրան գործարար համաժողովի բացմանը, որտեղ Էրդողանը ելույթ է ունեցել և ասել, թե Ռոհանիի այցը նոր էջ է բացում Թուրքիայի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման բանակցություններում։



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса