Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին. Բացահայտվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք

0
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ դեկտեմբերի 19-ին բացահայտվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք։


Ըստ հաղորդագրության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ավտոկայանատեղում կատարված մեքենայի զննությամբ՝ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է մորթված և մաշկված մեկ բեզոարյան այծ։ Կատարված հարցաքննությամբ պարզվել է, որ կենդանուն ապօրինի որսացել է Արարատի մարզի բնակիչ՝ Վ․ Ասատրյանը, իր անձնական զենքով: Որսը կատարվել է Վայոց ձոր մարզի Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Հարսնասար» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգիների հարակից տարածքում։


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հաշվարկվել է բնությանը 3 մլն դրամի չափով պատճառված վնաս։


«Տեղեկացնում ենք, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն. դրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկի չափով), ինչպես նաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս (ապօրինի որսի դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով», - ասված է հաղորդագրությունում:


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса