Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Մեծ Բրիտանիայում ռադիոհաղորդավարն ինքնասպանությունից փրկել է ուղիղ եթեր զանգահարած տղամարդուն (տեսանյութ)

0

Բրիտանական Talk Radio ռադիոկայանի հաղորդավար Յեն Լին ինքնասպանությունից փրկել է կյանքի հետ հաշիվները փակել ցանկացող տղամարդուն, գրում է The Telegraph-ը:

Քրիս անունով տղամարդը զանգահարել է եթեր ու պատմել, որ արդեն ամեն ինչ նախապատրաստել է ինքնասպանություն գործելու համար: Լին մոտ կես ժամ հեռախոսով զբաղեցրել է տղամարդուն, մինչև փրկարարները դեպքի վայր ժամանեն:


Տղամարդու ձայնը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է, քանի որ նա պարբերաբար կորցրել է գիտակցությունը, սակայն Լին նորից ու նորից փորձել է ուշքի բերել տղամարդուն:


Հեռախոսազրույցի ժամանակ Քրիսը պատմել է, որ վաղուց ի վեր տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից՝ խոստովանելով, որ հոգնել է պայքարելուց և ուզում է վերջ տալ կյանքին:

Հաղորդավարին հաջողվել է զրույցի ընթացքում պարզել Քրիսի գտնվելու վայրը և զուգահեռ շտապ օգնություն ու ոստիկանություն զանգահարել: Պարզվել է, որ նա գտնվում է Պլիմուտ քաղաքի փողոցներից մեկում:


«Ահա թե ինչ կասեմ քեզ, Քրի՛ս. ես չեմ ուզում, որ դու մահանաս այսօր երեկոյան: Ես պետք է իմանամ՝ ո՛ր փողոցում ես: Ես ուզում եմ, որ դու վերապրես այս գիշերն ու ինձ հետ վաղը խոսես: Չեմ ուզում, որ մահանաս, որովհետև ես սիրում եմ քեզ, եղբա՛յր»,- ասել է Լին:


Բժիշկներին հաջողվել է փրկել Քրիսի կյանքը: Հաղորդավարը խոստովանել է, որ երբեք չէր մտածի, որ կհայտնվեր նման իրավիճակում: Միևնույն ժամանակ ոստիկանության սպան հայտնել է, որ Քրիսի դեպքը տիպիկ է տարվա այս շրջանի համար. շատերը ծանր են տանում դեկտեմբեր ամիսը:

 






Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса