Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Ռոմելու Լուկակուն ընտանեկան կորստի պատճառով լքել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ճամբարը

0

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու խաղերն ընտանեկան պատճառներով:

 

Այս շաբաթ բելգիացի ֆուտբոլիստը չի մարզվել «կարմիր սատանաների»` Կերինգթոնում գտնվող բազայում:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը,  ակումբի ղեկավարների թույլտվությամբ հարձակվողը բացակայում է` ընտանեկան կորստի պատճառով:

 

25-ամյա բելգիացին դժվար թե վերադառնա Boxing Day-ից շուտ, իսկ դա նշանակում է, որ նա բաց կթողնի ՄՅՈւ-ի նոր գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի առաջին երկու խաղերը «Քարդիֆ Սիթիի» և «Հադերսֆիլդի» հետ:

 

Ամենայն հավանականությամբ, Լուկակուն շարք կվերադառնա դեկտեմբերի 30-ին «Բորնմութի» հետ կայանալիք խաղից առաջ: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 16 հանդիպման է մասնակցել, որոնցում 6 գոլ է հեղինակել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса