Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Իսկ կարելի՞ է Ձեզ դիպչել». Պուտինը հարցազրույց է տվել տեսողությունը կորցրած 17-ամյա աղջկան (տեսանյութ)

0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել «Երազիր ինձ հետ» նախագծի մասնակիցներից 17-ամյա Ռեգինա Պարպիևային, որը հիվանդության պատճառով կորցրել է տեսողությունը և երազում էր հարցազրույց ունենալ երկրի ղեկավարի հետ:

Հարցազրույցի ժամանակ Ռեգինան մի շարք հետաքրքիր հարցեր է հղել նախագահին՝ հետաքրքրվելով նրա մանկության երազանքների, երաժշտական նախընտրությունների ու ցանկալի ամանորյա նվերի մասին:

«Լավագույն նվերը կլինի այն, որ մենք ոչ թե սպասենք հեքիաթի, այլ հիմք ունենանք հավատալու, որ մենք կարող ենք անել հաջորդ քայլերը»,- նշել է Պուտինը:

17-ամյա աղջիկը հետաքրքրվել է, թե արդյոք ՌԴ ղեկավարը միշտ է երազել նախագահ դառնալ, ինչին Պուտինը պատասխանել է. «Ես երբեք չեմ երազել դառնալ նախագահ և երբեք նման մտադրություն չեմ ունեցել: Այդ ամենը ստացվեց ընթացիկ հանգամանքների բերումով և սկսվեց Ռուսաստանի առաջին նախագահի առաջարկից, իսկ հետո՝ ընտրությունների արդյունքում… Այնպես որ ես երբեք չեմ պատրաստվել, չեմ ծրագրել և երբեք այդ մասին չեմ մտածել»,- ասել է Պուտինը՝ խոստովանելով, որ տարբեր ժամանակներում երազել է դառնալ օդաչու, զինվորական, իսկ ավելի հասուն տարիքում՝ հետախույզ:

ՌԴ առաջնորդը նաև պատմել է, որ սիրում է լսել հիմնականում դասական երաժշտություն. Շոպեն, Բեթհովեն, Վիվալդի:

Որպես Ռուսաստանի համար այս տարվա կարևորագույն իրադարձություններ Պուտինը հարցազրույցի ընթացքում նշել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու նախագահական ընտրությունները:

«Իսկ կարելի՞ է Ձեզ դիպչել»,-ասել է Ռեգինան՝ խնդրելով շոշափել Պուտինի դեմքը՝ հասկանալու համար նրա արտաքինը: Նախագահը, իհարկե, չի մերժել աղջկան:

«Դուք շատ գեղեցիկ եք և շատ լավը», - ասել է Ռեգինան հրաժեշտի ժամանակ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса