Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Աղբահանության վճարների հավաքագրումը համատիրությունների փոխարեն կկատարեն Երևանի վարչական շրջանների աշխատակազմերը

0

Աղբահանության վճարների հավաքագրումը համատիրությունների փոխարեն կկատարեն Երևանի վարչական շրջանների աշխատակազմերը: Նման որոշում կայացվեց Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում:

Նախագծի զեկուցող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ աղբահանության վճարները հաշվառելու, աղբահանության վճար վճարողների գումարը հաշվարկելու և այդ գումարը համայնքի բյուջե գանձելու գործառույթն ամբողջությամբ պատվիրակվելու է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք այդ լիազորությունն  իրականացնելու են իրենց աշխատակազմերի միջոցով:

Մինչ այս պահը այդ գործառույթն իրականացվում է մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից:

«Այս որոշմամբ, ըստ էության, ակնկալվում է, որ կբարձրանա այդ գումարների գանձման արդյունավետությունը»,- ասաց Զավեն Առաքելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը հետաքրքրվեց՝ էլեկտրոնային վճարման հարցը դիտարկվո՞ւմ է, որը հնարավորություն կտա խուսափել տարատեսակ կոռուպցիոն ռիսկերից, թերհավաքագրումից, հավելյալ հավաքագրումից:

Հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ասաց, որ գույքահարկի, հողի հարկի, հողի վարձավճարի գանձման գործառույթը ևս նախկինում պատվիրակվել է վարչական շրջանների ղեկավարներին, և աղբահանություն վճարողների շրջանակը գրեթե նույնն է:

«Դրա համար այս փուլում կարծում ենք, որ բավարար է աշխատակազմի ներուժը այդ գործառույթը ևս լիարժեք իրականացնելու համար: Իհարկե, պետք է զուգահեռաբար հնարավորինս արագ ստեղծվեն որակյալ հարթակներ, որոնք հարկ վճարողներին հնարավորություն կտան համայնքի բյուջե ավելի հեշտ, ավելի արագ վճարումներ կատարել՝ բացառելով որևէ կոռուպցիոն ռիսկ: Հիմա այդ նախաձեռնության շուրջ արդեն գործընթացները սկսվել են»,- հայտնեց Զավեն Առաքելյանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագիծը շատ կարևոր է խմբակցության համար: Ըստ նրա՝ կար ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ:

«Չհաշված թերհավաքագրումը և մնացած ռիսկերը՝ համատիրությունների կողմից հավաքված գումարի շուրջ 10 տոկոսը որպես միջնորդավճար էինք հատկացնում: Այս որոշումը նաև մեկ այլ քննարկման հիմք է ստեղծում, և դա ըստ փաստացի հաշվառման աղբահանության վճարներն իրականացնելն է: Կան դժգոհություններ, որ գալիս ասում են՝ մենք ապրում ենք ոչ թե 5 հոգով, այլ 3, և լինում է նաև հակառակը: Մենք պետք է միասին մտածենք, թե ինչպիսի հաշվարկ է պետք դնել աղբահանության վճարների հիմքում»,- նշեց Դավիթ Խաժակյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса