Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Թրամփի՝ եղանը ձեռքին երգելն ամերիկացիների զայրույթն է հարուցել (տեսանյութ)

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է 2006թ.-ին «Էմմի» հեռուստամրցանակաբաշխության արարողությունից մի հատված, որում հանդես է եկել Green Acres կատակ-երգով:

Այդպիսով՝ նա մեկնաբանել է գյուղատնտեսության բարելավման մասին օրենքի նախագծի քննարկումները, որը նպատակաուղղված է մեղմելու ամերիկացի ֆերմերների համար Չինաստանի հետ «առևտրային պատերազմի» հետևանքները:

«Ֆերմերների մասին օրենքը՝ 15 րոպեում»,- այսպես է Թրամփը վերնագրել տեսանյութը:

Մրցանակաբաշխության ժամանակ Թրամփը երգել է գյուղացու կոմբինեզոնով՝ եղանը ձեռքին: Նրա հետ ելույթ է ունեցել հումորիստ Մեգան Մալալին:

Համացանցի ամերիկացի օգտատերերը չեն գնահատել նախագահի հումորի զգացումը և քննադատել են տեսանյութը:


Green Acres երգը հնչում է համանուն կատակերգական հեռուստասերիալում, որը եթերում է եղել 1965-1971թթ.:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса