Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի. դատարանը մերժել է պատասխանող կողմի միջնորդությունը

0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով պատասխանող կողմի դատարանին հայտնած բացարկը մերժվել է:

Հիշեցնենք, որ ներկայացվել է հայցադիմում՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, գտել է, որ բացարկի վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունը ենթակա է մերժման:
 
Գործով դատաքննության ավարտ է հայտարարվել, իսկ վճիռը կհրապարակվի 2019 թվականի հունվարի 18֊-ին:

Ըստ ներկայացված հայցադիմումի՝ 2018թ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

2018 թվականի հունիսի 28-ին նույն լրատվամիջոցում հրապարակվել է վերլուծական ևս մեկ հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրով:

Հայցվոր կողմը դատարանին խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել 2.000.000 դրամի չափով փոխհատուցում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса