Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Իրանը պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում ամբողջովին բավարարել Թուրքիայի էներգառեսուրսների պահանջը». Ռոհանի

0

Իրանը նպատակ ունի ընդլայնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունն ու պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում ամբողջովին բավարարել հարևան Թուրքիայի էներգառեսուրսների պահանջը: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Անկարա կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո Ռոհանին նշել է նաև, որ Իրանը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել երկրում թուրք ներդրողների համար, հատկապես՝ նավթաքիմիական ոլորտում:

Ռոհանին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին՝ ամերիկյան պատժամիջոցները մերժելու և այդ հարցում Իրանին աջակցելու համար, և անվանել է Թուրքիան «եղբայրական ու բարեկամական» երկիր, իսկ Էրդողանին՝ «թանկագին եղբայր»:

Երկու երկրների նախագահները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաև հայտնել են, որ պայմանավորվել են ինտենսիվ աշխատանքներ տանել թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա խոչընդոտների վերացման հարցում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса