Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Տիեզերագնացներն Ամանորը կնշեն «Օլիվյե»-ի ու շամպայնի լուսանկարներով. ինչպես են դիմավորում Նոր տարին Երկիր մոլորակից դուրս

0

Ռուս տիեզերագնաց Անդրեյ Բորիսենկոն պատմել է, թե ինչպես են Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները նշելու Ամանորը Երկիր մոլորակից դուրս:

Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Բորիսենկոն նշել է, որ շատերի կողմից սիրված «Օլիվյե» աղցանն ու տոնական շամպայնը տիեզերքում իրենց հասանելի չեն, սակայն երբեմն դրանք «ներկա» են իրենց տոնական սեղանին լուսանկարի տեսքով:

Նշենք, որ ալկոհոլը տիեզերական միջավայրում արգելված է, իսկ գազավորված ցանկացած ըմպելիք վայրկենապես վերածվում է ահռելի գազահեղուկային խառնուրդի: Այնպես որ Նոր տարին տիեզերագնացները ստիպված կլինեն նշել իրենց մոտ առկա սուրճի, ջրի ու մրգային հյութերի պաշարներով:

Տիեզերագնացը նաև պատմել է, որ տոնածառ իրենք նույնպես անպայման կունենան. այն ամբողջ տարի պահվում է ՄՏԿ-ում, ինչպես և ամանորյա նվերները, որոնք տիեզերագնացները, ի տարբերություն Երկրի բնակիչների, ստիպված են պատրաստել ու իրենց հետ տիեզերք տանել նախապես:

Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական հետազոտությունների ինստիտուտից ՄՏԿ տիեզերագնացների թիմի սննդի գծով պատասխանատու Ալեքսանդր Ագուրեևը հայտնել էր, որ Ամանորը տիեզերքում կնշվի մանդարինով, սև խավիարով ու խնձորի հյութով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса