Ալիևի դուստրերը համաձայնել են օֆշորում գրանցված ընկերության միջոցով մեծ գումար վճարել Լոնդոնում շքեղ բնակարանների համար
Թերթը մանրամասնում է՝ տեղեկությունն ի հայտ է եկել բրիտանական ՛՛Child & Child՛՛ փաստաբանական ընկերության ղեկավարի դեմ քննության ժամանակ, ով և աջակցել էր Ալիևաներին օֆշորային ընկերություններ բացելու, անշարժ գույք ձեռք բերելու հարցերում:
Հիմա նա կանգնած է Միացյալ Թագավորության փաստաբանական պալատի դատարանի առաջ՝ Ալիևաների կարողությանն առնչվող կասկածներն անտեսելու, «փողերի լվացման զգալի վտանգը» չնկատելու համար:
