Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

ԱՄՆ Պաշտպանության նախարարը կհեռանա պաշտոնից

0
ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ընդգծելով, որ պաշտոնը թողնում է մի շարք հարցերում նախագահ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:


Պենտագոնի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ, իր համոզմամբ, Նահանգները պետք է առավել սերտ համագործակցի դաշնակիցների հետ և առավել խիստ հակազդի Ռուսաստանին ու Չինաստանին, որոնք, Մաթիսի խոսքով, փորձում են աշխարհակարգը ձևափոխել ըստ իրենց բռնապետական պատկերացումների՝ միջամտելով նաև հարևանների գործերին:


«Քանի որ Դուք իրավունք ունեք ունենալ այնպիսի պաշտպանության նախարար, որի հայացքները կիսում եք այս և այլ հարցերում, կարծում եմ, ճիշտ կլինի, որ ես հեռանամ պաշտոնից», - գրել է Մաթիսը Սպիտակ տան ղեկավարին:


Հաղորդվում է, որ Մաթիսը Պենտագոնի ղեկավարի պաշտոնը կթողնի փետրվարի 28-ին:


Արձագանքելով հրաժարականին՝ Դոնալդ Թրամփը Թվիթերում շնորհակալություն է հայտնել Մաթիսին և ընդգծել այն հաջողությունները, որ նա արձանագրել է մինչ օրս:


Մաթիսի որոշումն անակնկալ չէր. նրա մոտալուտ հրաժարականի մասին լուրերը սկսեցին շրջանառվել շաբաթվա սկզբին, երբ նախագահ Թրամփը հայտարարեց, թե դուրս է բերում զորքերը Սիրիայից՝ չնայած Պենտագոնի և դաշնակիցների բազմաթիվ առարկություններին:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса