Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Նախկինում կանաչապատման բոլոր մրցույթները հաղթել են վարչական շրջանների կողմից ստեղծված ՓԲԸ-ները. փոխքաղաքապետ

0

Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախկինում կանաչապատման բոլոր մրցույթները հաղթել են վարչական շրջանների կողմից ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունները:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում քաղաքի բյուջեին ու ֆինանսական այլ հարցերին վերաբերող ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Ի տարբերություն նախորդ տարվա կանաչապատման բյուջեի՝ այս տարվա կանաչապատման մրցույթները լինելու են բաց, դրանց մասնակցելու է ցանկացած ընկերություն: Մենք այլևս չենք դրել խնդիր այդ ծրագրերն իրականացնել մեր բաժնետիրական ընկերություններով, որովհետև գտնում ենք, որ կարելի է դա իրականացնել ավելի էֆեկտիվ և ավելի էժան, եթե դրան մասնակցի ցանկացած այլ ՍՊԸ»,- նշեց փոխքաղաքապետը:

Նրա տեղեկացմամբ՝ 2019 թ. բյուջեով կանաչապատման ֆոնդը կրճատվել է 25 տոկոսով, սակայն շատ ավելի քիչ է կրճատվել, քան կարելի էր անել:

«Ես վստահեցնում եմ, որ կանաչապատման տարածքները, աշխատանքների ծավալ չի նվազել, կանաչ տարածքների պահպանման և շահագործման որևէ ծավալ չի փոխվել: Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով և գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք»,- նշեց Հայկ Սարգսյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса