Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Սիրիայից ԱՄՆ զորքի դուրսբերման որոշման մասին Թուրքիայի իշխանությունները տեղյակ են եղել դեռ դեկտեմբերի 17-ին. «Հյուրրիյեթ»

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը կայացնելուց առաջ հեռախոսով հարցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, թե արդյոք թուրքական ԶՈւ-ն ի վիճակի է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայի հյուսիսում: Այդ մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ հղում անելով սեփական անանուն աղբյուրին:

Ըստ պարբերականի՝ Էրդողանը հավաստիացրել է Թրամփին, որ Թուրքիան կարող է և պատրաստ է պայքարել ԻՊ ահաբեկիչների դեմ, ինչպես դա արել է 2016 թվականին «Եփրատի վահան» ռազմական գործողության ժամանակ: Թուրքիայի նախագահը պնդել է, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ դաշնակից քուրդ զինյալները, որոնց հետ Միացյալ Նահանգները համագործակցում է ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում, իրականում նպատակ չեն հետապնդում պայքարել ահաբեկչության դեմ և ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ հետապնդում են սեփական շահերը:

«Հյուրրիյեթ»-ը նաև հայտնել է, որ ամերիկյան զորքերի՝ Սիրիայից դուրսբերման որոշման մասին Թուրքիայի իշխանությունները տեղյակ են եղել դեռ դեկտեմբերի 17-ին: Թուրքական լրատվամիջոցը նկատում է, որ բացի քրդերից՝ ԱՄՆ-ի այս որոշումից դժգոհ են նաև Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Եվրամիության անդամ երկրների մեծ մասն ու անգամ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ:

Թուրքիայի հնարավոր հարձակումից առաջ քրդերի դաշնակից ԱՄՆ-ի՝ Սիրիայի տարածքից զորքի դուրսբերման որոշումը քրդերն անվանել էին «հարված թիկունքից»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса