Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

ԱՄՆ-ում նույն օրը բեղմնավորված զույգերը ծնվել են 15 տարվա տարբերությամբ

0

ԱՄՆ-ում նույն մայրն ունեցող երեք զույգ երկվորյակները, որոնք բեղմնավորվել են նույն օրը, ծնվել են շուրջ 15 տարվա տարբերությամբ: Այս մասին գրում է New York Post-ը:

Բանն այն է, որ նրանց մայրը՝ 53-ամյա Մերի Ջոնսոնը, մոտ 16 տարի առաջ դիմել է արհեստական բեղմնավորման միջոցով հղիանալու մեթոդին, մասնագետների ճիշտ աշխատանքի շնորհիվ նրանց հաջողվեց բավականին շատ էմբրիոններ ստանալ, դրանցից երկուսը ներարկել են կնոջը, իսկ ևս 12-ը՝ պահվել հետագա հնարավոր հղիությունների համար:

Երկվորյակնեից ամենաավագները՝ Ալեքս և Քուրտ Ջոնսոնները, ծնվել են 15 տարի առաջ, Մաթիասն ու Ջեյմս Գարդները՝ ընդամենը 1 տարի առաջ, իսկ ամենակրտսեր երկվորյակ զույգը՝ Էլիանա և Ալիսա Հեֆներները, լույս աշխարհ են եկել 6 ամիս առաջ: Ընդ որում՝ բոլոր երեխաները «ստեղծվել են» 2002 թվականին:

2009 թվականին բժիշկները զգուշացրել են կնոջը, որ առողջական որոշ խնդիրների պատճառով նա պետք է խուսափի նոր ծննդաբերություններից, դրանից հետո նա իր էմբրիոնները նվիրաբերել էր դոնորական կենտրոնի, սակայն մեկ պայմանով, որ կկարողանա տեսնել երեխաներին նրանց ծնվելուց հետո:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса