Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Ամանորին ընդառաջ Ոստիկանությունը 100-ամյա տիկնոջը նոր անձնագիր է հանձնել (տեսանյութ)

0

Դեկտեմբերի 21-ին Ամանորին ընդառաջ ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։

Անձնագրայինի աշխատակիցները ողջունելով տատիկին հայտնել են այցի նպատակը։ Նա իր ձեռքով ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնել է անձնագիրն ու առողջություն մաղթել։

Ջերմ զրույցի ընթացքում մեկ դար ապրած տատիկը պատմել է, որ ծնվել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, 3 երեխա է ունեցել, աշխատել, չարչարվել, ինչպես ինքն է ասում՝ շրջել բոլոր Մոսկվաներով։ 
Ոստիկանությունը շնորհավորում է 100-ամյա Մարուսյա Հայրապետովային նոր անձնագիր ստանալու և Ամանորի ու Սուրբ Ծնունդի առթիվ՝ մաղթելով առողջություն և էլի նոր տարիներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса