Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Տնտեսական աճի բոլոր ցուցանիշները նախկինում ընդունած որոշումների քաղաքականության իներցիայի հետևանք են. Խոսրով Հարությունյան

0

Տնտեսական աճի բոլոր ցուցանիշները նախկին իշխանության ընդունած որոշումների  քաղաքականության իներցիայի հետևանք է.  Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախկին վարչապետ, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով  ԱԱԾ-ի կողմից հրապարակված 2018-ի հունվար- նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշներին:

«Տնտեսական բոլոր ցուցանիշները, որոնք արձանագրվում են, հիմնականում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, իներցիոն են, և պայմանավորված են նախորդ կառավարության ընդունած որոշումներով՝ հարկային ոլորտում կլինի, թե բարեփոխումների ոլորտում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  ԱՎԾ տվյալներով՝ հունվար- նոյեմբերին տնտեսական աճը կազմել է 5.7%։ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին 9.7%։

Ըստ Հարությունյանի՝ նոր ձևավորված կառավարությունն ըստ էության տնտեսության ոլորտում առանձնահատուկ լուրջ բարեփոխիչ է, բայց այս 7 ամիսների ընթացքում չեն արվել  քայլեր, որոնք կարող էին ապահովել ներդրումների կտրուկ աճ կամ կարող էին ապահովել հարկային  եկամուտների ավելացում: «Միգուցե օբյեկտիվ, միգուցե սուբյեկտիվ պատճառներով, բայց այդպիսի աշխատանք չի տարվել, բոլորս էլ դա գիտենք և պատահաբար չէ, որ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ արդեն ժամանակն է զբաղվել տնտեսությամբ, աշխատել»,-ասաց նա: 

Խոսրով Հարությունյանը ներդրումների մասով 2019թ-ի բյուջեի քննարկումից մի քանի թվեր ներկայացրեց: «Մենք ունենք, օրինակ՝ առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ներդրումների շեշտակի աճ, մոտավորապես 70%-ից ավելի, հետագայում         հաջորդ եռամսյակում, այդ ներդրումների տեմպն ընկավ, մոտ 31-32 տոկոս դարձավ, բայց  հաջորդ տարվա համար պլանավորում են  ներդրումների ընդամենը 6 տոկոս աճ, այսինքն՝ մենք այդ թվերը բյուջեի քննարկման ժամանակ ենք տվել, ներդրումների նվազող դինամիկան պետք է արդյունք տար, բայց այդ  արդյունքը հիմա չենք արձանագրում, որովհետև արդյունքը կարող էին տալ հաջորդ տարի: Բայց հաջորդ տարի էլ ներդրումների և ՀՆԱ-ի մեծ աճ չենք ակնկալում՝ 4,5 տոկոս ենք նախատեսում: Դրա համար պետք է ենթադրել, որ ներդրումների մասով մենք խնդիր ունենք»,-ասաց նա:

Ըստ նրա` այս ժամանակահատվածում չառաջացավ ներդրումների բում, ինչն, իհարկե, մի կողմից հասկանալի է, քանի որ պոտենցիալ ներդրողները սպասում են ներքաղաքական իրավիճակի կայունացման:

«Ռիսկերի պայմաններում  ներդրումներ չեն անի, մանավանդ որ շահութաբերության բարձր ոլորտներ, կարծես թե, չկան, որոնք կարող են կոնպենսացնել ռիսկերը, դրա համար պետք  է լուրջ աշխատանք տանել»,-ասաց նա:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում էլ  Հարությունյանը նշեց, որ իհարկե պայքար կա, բայց խոսքն այն մասին է, թե որքանով է դա արդյունավետ: «Անկասկած, պատժի անխուսափելիությունը  կոռուպցիայի դեմ պայքարի  կարևորագույն բաղադրիչն է, բայց պատճառները վերցնել միայն այդ ձևով հնարավոր չէ:  Կարծում եմ՝ համակարգային  բնույթի փոփոխություններ են պետք, որոնք  երաշխիքներ կստեղծեն, որ այս կամ այն  ոլորտում ի սպառ վերանա կոռուպցիան: Իսկ  դրա վերացման աշխատանքներ դեռևս նոր կառավարությունը չի ստեղծել»,-ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ թերևս ընտրություններից հետո կարելի է սպասել ներդրումների աճ: «Շուտափույթ ընտրությունների անցկացման քաղաքական նպատակն էլ դա էր, որպեսզի մենք կարողանանք տնտեսական լուրջ զարգացումներ երաշխավորելու համար ներդրումներ ներգրավենք: Պետք է ենթադրել, որ  առաջիկայում պետք է տեսնենք այդ դրական տեղաշարժը, բայց այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Հարությունյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса