Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Եվրամիությունը կես տարով երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները

0

Եվրամիությունը վեց ամսով պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնց գործունեության ժամկետը լրանում է 2019-ի հունվարի 31-ին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունը:

«2018-ի դեկտեմբերի 21-ին ԵՄ Խորհուրդը ռուսական տնտեսության որոշակի հատվածների նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2019-ի հուլիսի 31-ը», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է «Մինսկի համաձայնագրերի իրագործման հարցում առաջընթացի բացակայությամբ»:

Պատժամիջոցները երկարաձգելու մասին քաղաքական որոշումն ընդունվել է Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների կողմից դեկտեմբերի 13-ին կայացած գագաթնաժողովում:  

Տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են 2014-ի հուլիսի 31-ին՝ Դոնբասում մալայզիական Boeing-ի կործանումից հետո, որն իրականացնում էր MH17 չվերթը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса