Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Սերժ Թանկյանը վավերագրական ֆիլմ է նկարահանում հայաստանյան Թավշյա հեղափոխության մասին

0

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականի հրապարակած հոդվածին, որում Հայաստանը ներկայացվել էր որպես «Տարվա երկիր»:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ մտադիր է հաջորդ տարի ֆիլմ ներկայացնել, որը կպատմի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին:

«Այնքան հպարտ եմ, որ աշխարհի ամենահարգված քաղաքական ամսագրերից մեկը՝ The Economist-ը, որի մեծագույն ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է 2018-ի «Տարվա երկիր» երկրում իրականացված խաղաղ Թավշյա հեղափոխության և վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:

Մի քանի լավ ընկերների հետ մենք վավերագրական ֆիլմ ենք պատրաստում հեղափոխության մասին, որը կոչվելու է «Ես մենակ չեմ» (I Am Not Alone): Ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարի», - սոցցանցում գրել է երաժիշտը:    




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса