Facebook-ը թվային արժույթ է մշակում WhatsApp-ով դրամական փոխանցումներ անելու համար
Facebook սոցիալական ցանցն աշխատանքներ է տանում թվային արժույթ ստեղծելու ուղղությամբ, որը նախատեսված է լինելու ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերով դրամական փոխանցումներ անելու համար:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներին, սոցցանցի մասնագետները ներկա փուլում մշակում են նախագծի մարտավարությունը, որն առաջին հերթին ուղղված է լինելու Հնդկաստանի շուկային:
Հնդկաստանում WhatsApp-ից ավելի քան 200 մլն մարդ է օգտվում: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հնդկաստանն առաջատարն է աշխարհում դրամական փոխանցումների առումով. միայն 2017-ին երկրում իրականացված փոխանցումների գումարը կազմել է 69 մլրդ դոլար:
