Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չէ բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում։ Նրանցից շատերն արդեն երեսուն տարի է բնակվում են «ժամանակավոր» կոչվող վագոն-տնակներում և կորցրել են բարեկեցիկ ապրելու ու բնակարան ունենալու հույսը։ Ներկայումս առկա բազմաթիվ բացասական երևույթների «ծննդավայրը» տնակային ավաններն են. մասսայական հիվանդություններ, քայքայված ընտանիքներ, ծնողական խնամքից զրկված երեխաներ, կրթության բացակայություն… …