Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Հաագայի եկեղեցում ապաստան գտած հայ ընտանիքին արտաքսում են Նիդեռլանդներից

0

Նիդեռլանդների Հաագա քաղաքի եկեղեցիներից մեկում հոկտեմբերի ամսից ապաստան գտած հայ ընտանիքին երկրում մնալու իրավունք չեն տա:

Ինչպես հաղորդում է Ducth News-ը, Բեթել բողոքական եկեղեցու խոսնակը տեղեկացրել է, որ արդարատադության կրտսեր նախարար Մարկ Հարբերսը ընտանիքին ասել է, որ իր կապերը չի օգտագործի՝ նրանց համար բնակության թույլտվություն ստանալու:

Հաագայի եկեղեցին, որը նախարարի դիրքորոշումը բնութագրում է որպես «կոշտ և անարդար», հայտնել է, որ կշարունակի 24-ժամյա գրաֆիկով պատարագներ մատուցել՝ թույլ չտալով ոստիկաններին ներխուժել եկեղեցի և դուրս հանել ընտանիքի անդամներին: Հոկտեմբերից ի վեր 650 կամավոր է մասնակցել շուրջօրյա պատարագներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջազգային մի շարք հեղինակավոր թերթեր, որոնց թվում՝ CNN-ը, New York Times-ը և Time ամսագիրը, շարունակում են լուսաբանել Թամրազյանների հետ կապված իրավիճակը:

Թամրազյանների ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝ հայրը, մայրը և երեք երեխան: Նախքան եկեղեցում ապաստան գտնելը նրանք բնակվել են փախստականների կենտրոնում: Նիդեռլանդներում ընտանիքը բնակվում է արդեն 9 տարի:

Ավագ դուստրը՝ Հայարփին, որն էկոնոմետրիկա սովորում Տիլբուրգի համալսարանում, սեպտեմբերին թվիթերյան հաղորդագրությամբ հայտնել էր, որ իրենց փախստականի կարգավիճակ է շնորհվել երեք տարբեր դատարանում անցկացված լսումների արդյունքում, սակայն պետությունը բողոքարկել է դրանցից յուրաքանչյուրը:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса