Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Դաշնակցությունը խնդրահարույց է համարում կառավարության օպտիմալացման որոշումը

0
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը խորը մտահոգություն է հայտնում կառավարության կառուցվածքում առաջարկվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ։ 


«Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարության նախաձեռնությունը որևէ քննադատության չի դիմանում։ Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ չկշռադատված և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Հատկապես անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը»,- հայտարարում է ՀՅԴ-ն։ 


Կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում իշխանություններին՝ «վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը և հատկապես Սփյուռքի նախարարությանը վերադարձնել իր իսկական առաքելությունը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով»: 


Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծրագրում է առաջիկայում օպտիմալացնել նախարարությունները, ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները: Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ ներկայիս 17 նախարարությունից կմնան 11-12-ը: 


Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները երեկ բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։ Նրանց ավելի վաղ Մշակույթի և Սփյուռքի նախարարների պաշտոնակատարները տեղեկացրել էին, որ փաստացիորեն իր գործունեությունն է դադարեցնում Սփյուռքի նախարարությունը, իսկ Մշակույթի նախարարության մի մասը Սպորտի և երիտասարդության նախարարության հետ միանում է Կրթության և գիտության նախարարությանը, որի արդյունքում էլ ստեղծվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса