Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 4 երեխայի ու բախվել կայանված մեքենաներին. երեխաների կյանքին վտանգ չի սպառնում. Shamshyan.com

0

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արթուր Գասոյանն իր վարած Mercedes մակնիշի 57 PQ 555 համարանիշի ավտոմեքենայով Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա Մ.Հ.-ին, 13-ամյա Ա.Չ.-ին, 15-ամյա Հ.Մ.-ին և 13-ամյա Ա.Ն.-ին:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված Mercedes մակնիշի 10 GZ 099 համարանիշի և Nissan մակնիշի 35 FA 809 համարանիշի ավտոմեքենաներին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նրանցից 3-ը կարճ ժամանակ անց դուրս կգրվեն հիվանդոնցից, իսկ 1-ն էլ ստացել է սրունքի կոտրվածք: Ականատեսների խոսքով՝ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր ու ավտոմեքենայի ուղղությունը ժամանակին չփոխեր, ապա երեխաներն ավելի լուրջ վնասվածքներ կստանային. «Վարորդը երեխաներից փախցրեց ավտոմեքենան ու բախվեց կայանված ավտոմեքենաներին»:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գասոյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչությունում որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ: Ոստիկանությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса