Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Աթենքում բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ 7 մարդ է ձերբակալվել

0

Հունվարի 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու, որոնցից 7-ը ձերբակալվել են: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանությանը, ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների ժամանակ տուժել է 25 ոստիկան: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Հիշեցնենք, որ կիրակի՝ հունվարի 20-ին, Աթենքում անցկացվում էր բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի:

Աթենքն ու Սկոպյեն Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ համաձայնագիրը կնքել են 2018 թվականի հունիսի 17-ին, սակայն հույների մի մասը կարծում է, որ մակեդոնացիներ կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածի պատմական շրջանի բնակիչները, այլ ոչ թե հարևան պետության քաղաքացիները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса