Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

«Իրանը շարունակում է անմեղ ամերիկացիներին գերության մեջ պահել». Պոմպեոն դիմել է Իրանի ղեկավարությանը

0

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում դիմել է Իրանի բարձրագույն ղեկավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել այդ երկրում պահվող ԱՄՆ քաղաքացիներին ու վերջ տալ «գերիների պահման ահաբեկչական արշավին»:

Պոմպեոն, մասնավորապես, գրել է. «Խամենեին (Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի), Հասան Ռոհանին (Իրանի նախագահ) և Մոհամադ Ջավադ Զարիֆը (Իրանի արտգործնախարար) պետք է վերջ տան գերիների պահման ահաբեկչական արշավին ու անհապաղ ազատ արձակեն Բոբ Լևինսոնին ու մյուս գերիներին»:

Հաջորդ գրառման մեջ պետքարտուղարը հիշեցրել է, որ 38 տարի առաջ այս օրն Իրանում հաստատված ծայրահեղականներն ազատ են արձակել 444 օր գերության մեջ պահած 52 ամերիկացի դիվանագետի:

«Իրանը շարունակում է անմեղ ամերիկացիներին գերության մեջ պահել»,-հավելել է պետքարտուղարը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса