Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ, Լարսը բաց է թեթև մարդատար մեքենաների համար. ԱԻՆ

0
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:


Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մնացածի համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:


Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса