Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

«Թուրքիան պատրաստ է զբաղվել Մանբիջի անվտանգությամբ». Էրդողանը՝ Թրամփին

0

Թուրքիան պատրաստ է զբաղվել սիրիական Մանբիջ նահանգի անվտանգությամբ: Իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած պայթյունի հետևանքով Մանբիջում ԱՄՆ չորս քաղաքացի էր զոհվել:

Ինչպես հայտնում է Reuters-ը, զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու քրդերի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում ահաբեկչությունն իրականում սադրիչ քայլ էր, որի նպատակն էր ստիպել նախագահ Թրամփին մտափոխվել ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու հարցում:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից 2000 ամերիկացի զինծառայողի տուն վերադարձնելու որոշման մասին: Նա իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ ԻՊ-ն այլևս պարտված է այնտեղ:

Սակայն Թրամփի հայտարարությունից հետո Մանբիջի շուրջ լարվածությունն ավելացել է, քանի որ ամերիկյան ներկայությունը նահանգում թույլ չէր տալիս թուրքական կողմին հարձակվել քրդերի վրա, մինչդեռ ամերիկյան զորքի հեռանալուց հետո քրդերն անպաշտպան կմնան:


Ավելի վաղ Թրամփն Անկարային նախազգուշացրել էր չհարձակվել սիրիաբնակ քրդերի վրա՝ սպառնալով հակառակ դեպքում տնտեսապես ոչնչացնել Թուրքիան:


Բացի այդ, ԱՄՆ նախագահն առաջարկել էր անվտանգության գոտի ստեղծել Մանբիջում, ինչին Սիրիայի դեմոկրատական ուժերը կողմ են: Մինչդեռ Թուրքիան ցանկանում է, որ անվտանգության գոտին քրդերից մաքրված լինի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса