Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Իսրայելը նոր օդային հարվածներ է հասցրել Սիրիայում

0
Այսօր լուսադեմին Իսրայելի զինված ուժերն օդային նոր հարվածներ են հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին հարող տարածքին:


Իսրայելի պաշտպանության նախարարության պնդմամբ, հարձակման թիրախ են դարձել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում գործողհատուկ նշանակության ջոկատի` Դամասկոսի մերձակայքում գտնվող զորանոցները, զինապահեստը, իրանական հետախուզական կենտրոնը և մարզումների համար նախատեսված հատուկ ճամբարը:


Ռուսական կողմը ևս հաստատում է օդային հարձակման փաստը` պնդելով, որ դրա հետևանքով զոհվել են Սիրիայի կառավարական բանակի չորս զինծառայողներ:


Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 11-ի։


Հարձակումից հաշված ժամեր առաջ դրա անխուսափելիության մասին աֆրիկյան Չադ պետություն կատարած այցի ընթացքում զգուշացրել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:


«Իրանի` Սիրիայի տարածքում ամրապնդման քաղաքականությանը հակազդելը և մեզ վնասել ցանկացողներին հարվածելն, ահա մեր մշտական քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը փոփոխության ենթակա չէ: Էական չէ ես Իսրայելում կգտնվեմ այդ պահին,թե պատմական այցով կժամանեմ Չադ, դա է մեր մշտական քաղաքականությունը», - հայտարարում էր Իսրայելի վարչապետը:


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса