Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Գևորգ Պետրոսյան

0

ԱԺ ճեպազրուցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը դեռևս չի քննարկվել:

Պետրոսյանը նշեց, որ քանի որ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը դեռ ներկայացված չէ, ԲՀԿ ներսում քննարկում չի եղել, հետևաբար որոշում չի կարող լինել:

Պատգամավորը անձնական համոզմունքը ներկայացրեց, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք չի տարանջատել իրարից և  մեկի կառավարումը հանձնել կառավարությանը, մյուսինը՝ խորհրդարանին:

«Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին: Երկուսն էլ կոչված են ՀՀ-ում հանցագործությունների կանխմանը, հասարակական կարգի ամրապդնմանը: Այս կառույցները թեև գործառութային մի շարք էական տարբերություններ ունեն, բայց դրանք պետք չի տարանջատել, այլապես այդ կառույցների փոխշահավետ, փոխհամաձայնեցված և շահավետ համագործակցությունը կարող է խախտվել», - ասաց նա:

Անդրադառնալով սփյուռքի և մշակույթի նախարարություններին՝ նշեց, որ իր կարծիքով  հայ ժողովրդի պահպանման գործում մշակույթը նույնքան կարևոր դերակատարում է ունեցել, որքան՝ զինված ուժերն ու բանակը:

«Խնդիրն այն է, որ չգիտենք այն լուծարելով, այդ գործառույթների իրականացումը ինչ մեխանիզմով է կառավարությունը տեսնում: Դրա համար մեզ համար շտապողական կլինի, որ ասենք՝ միանշանակ դեմ ենք մշակույթի նախարարության լուծարմանը», - նշեց Պետրոսյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса