Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

1,395 մլրդ. Չինաստանի բնակչությունը 2018թ. ավելացել է ավելի քան 5 միլիոնով

0

Չինաստանի բնակչությունը, չհաշված Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի հատուկ վարչական շրջանների բնակչությանը, 2018թ.-ի տարեվերջյան տվյալներով 5,3 միլիոն աճ է գրանցել՝ կազմելով 1,395 մլրդ, մինչդեռ 2017թ. բնակչության աճը 7,4 մլն էր եղել, գրում է РИА Новости-ն՝ Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյին հղումով:

Անցած տարվա վիճակագրության համաձայն՝ երկրի բնակչության բնական աճը 1000 մարդու հաշվով 3,81% է կազմել: Բնակչության 713,51 միլիոնը տղամարդիկ են, 681,87 միլիոնը՝ կանայք: 65-ից բարձր տարիքային խումբն ընդհանուր բնակչության 11,9%-ն է կազմել: Աճել է նաև քաղաքային բնակչության թիվը՝ կազմելով 831,37 մլն, իսկ գյուղականը կրճատվել է 564 միլիոնի:

Չինաստանի կառավարությունը բնակչության աճը կառավարելու համար տարբեր միջոցառումներ է իրականացնում, մասնավորապես՝ յուրաքանչյուր ընտանիքի թույլատրվում էր ունենալ միայն մեկ զավակ, կային նաև որոշ բացառություններ, իսկ օրենքը խախտողների համար տուգանքներ էին սահմանված:


«Մեկ ընտանիք, մեկ երեխա» ծրագիրն ուժի մեջ է մտել 1978թ.-ից: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս կերպ արդեն հաջողվել է 400 մլն ծնունդ կանխել: Օրենքը չեղարկվել է 2016թ.-ի հունվարին: Այժմ յուրաքանչյուր զույգի թույլատրվում է առավելագույնը երկու երեխա ունենալ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса