Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Այն, ինչ թույլատրելի չէր ՀՀԿ-ին, չի կարող թույլատրելի լինել Փաշինյանին. Անի Սամսոնյանը՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողությանը վերադարձնելու մասին

0

Այն, ինչ թույլատրելի չէր ՀՀԿ-ին, չի կարող թույլատրելի լինել «Իմ քայլի» համար, և ինչ թույլատրեի չէր Սերժ Սարգսյանին, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանին. ԱԺ ճեպազրույցներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ առաջարկին` ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողության վերադարձնելու անհրաժեշտության մասին:

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց նախկինում այս հարցի շուրջ արդեն ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը: «Արարատ Միրզոյանի բառերով մեջբերեմ. «Եթե այդ ուժային կառույցները խորհրդարանի վերահսկողությանը չեն ենթարկվելու, չեն գալու ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներով օգտագործվել վարչապետի կողմից ճնշելու համար ընդդիմությանը»: Հիմա չենք կարող երաշխիքներ ունենալ, որ նոր կառավարությանը դա չի անի»,- նշեց նա:

Ավելին, ըստ Գորգիսյանի` նախկին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ դեմ էր, որ այդ կառույցները վարչապետին ենթարկվեն, քանի որ դա սուպերվարչապետության մի մաս էր ընկալվում:

Գորգիսյանն ընդգծեց, որ եթե այդ կառույցները դուրս են խորհրդարանական վերահսկողությունից, ապա դրանց ղեկավարները պարտավոր չեն ներկայանալ ԱԺ, պատասխանել պատգամավորների հարցերին:

«Պատասխանատվությունն այս դեպքում վարչապետի վրա է ընկնում, ինչը շատ վատ է, նախորդ վարչապետի, նորի դեպքում էլ մեր թիրախավորումն անձի վրա չի կառուցված, այլ համակարգի», - հավելեց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса