Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարներն ընդունելի չեն՝ այն էլ այդքան կարճ ժամանակ աշխատելով. ԼՀԿ խմբակցություն

0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ԱԺ ճեպազրույցների ժամին տեղին չհամարեց այն դիտարկումները, թե նախընտրական շրջանում ԼՀԿ-ն խուսափում էր խնդիրների մասին բարձրաձայնել և հիմա է միայն բարձրաձայնում:

«Ցանացած խնդրի մասին մենք միշտ բարձրաձայնել ենք»,-ասաց նա և նշեց, որ նաև նախընտրական շրջանում են խոսել մարդու իրավունքների և մնացած այլ խնդիրների մասին, որը հիմա էլ շարունակելու են ներկայացնել: Կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանն անդրադարձավ մարզպետների` իրենք իրենց պարգևատրելու գործընթացին, որը բավական աղմուկ է բարձրացրել:

«Եթե հիշում եք, երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևատրումների համար բյուջեի ավելացումը, մենք ասում էինք, որ դա վատ պրակտիկա է, պետք է ավելացնեն աշխատավարձը, և սա սկզբունքային հարց է»,-ասաց նա: Անի Սամսոնյանը շարունակեց, որ այն կարգադրությունները, որ ընդունել են մարզպետները, անընդունելի են՝ հատկապես հաշվի առնելով նրանց աշխատած ժամանակը` 7 ամիս, 2 ամիս և այլն:

«Հանրային պաշտոնյաները չէին կարող ստանալ այդպիսի բարձր դրույքաչափերով պարգևավճարներ, և սա խոսում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Մարությանն օրենքի խախտումով հրաժարվում է քաղաքապետարանում տրված պարգևատրումները հրապարակել` պնդելով, որ երբեք չի հրապարակվել, և մենք ապացուցեցինք, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և որ նման քայլը փախուստ է, որ չտեսնենք՝ ովքեր, ինչ պաշտոնյաներ ինչ դրույքաչափերով են պարգևավճարներ ստացել»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը հույս հայտնեց, որ այս աղմուկից հետո մարզպետները կվերանայեն իրենց մոտեցումները: «Որովհետև բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարները, այն էլ այդքան կարճ ժամանակ աշխատելով, ընդունելի չէ»,-ասաց նա: Վերջինս խոսեց պարզաբանումներից, թե պարգևավճարները մոտիվացնելու են աշխատողին:

«Բայց միանշանակ է, որ աշխատանք ստանալու համար աշխատողն իրեն գնահատելու է աշխատավարձի չափով և ոչ թե կամայական»,-ասաց նա և հիշեցրեց, որ պարգևավճարների չհրապարկման հարցով իրենք վարչական դատարան են դիմելու: Գևորգ Գորգիսյանը ևս հավելեց, թե նշում են, որ քանի որ կոռուպցիա չկա, և աշխատավարձը ցածր է, և իրենք այդ գործիքը կիրառում են այդ խնդրի համար: «Մեր խմբակցությունում առաջարկվում էր աշխատավարձերը բարձրացնել, թե չէ կամայական կլինի՝ ում պարգևավճարներ տան, և սա կոռուպցիոն դաշտ է ստեղծում»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса