Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն. Լիլիթ Մակունց

0

Մեր դիրքորոշումն այն է, որ, իհարկե, ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է հաշվետու լինեն խորհրդարանին.  ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ընդդիմության այն պահանջներին, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերածվեն նախարարությունների:

Ըստ նրա` խորհրդարանն այսօր արդեն իսկ ունի այդ լծակները, որպեսզի նրանց կարողանա հաշվետու պահել:

Պատգամավորը նշեց, թե պետք է հասկանալ` ինչ խնդիր ենք դնում մեր առջև, որպեսզի էլ ավելի բարձրացնել հաշվետվողականությունը: «Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը», - հայտարարեց Մակունցը:

Ըստ նրա՝ հարցը իրենք դեռ չեն քննարկել, բայց իր կարծիքով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն:

Նա պնդեց, որ այդ կառույցները հիմա չունեն քաղաքական ուղղվածություն: Ճշտող հարցին` այդ մարմինները վարչապետի՞, թե՞ կառավարության վերահսկողության տակ պիտի լինեն, Մակունցը պատասխանեց, որ չի կարող հանպատրաստից այդ մասին կարծիք հայտնել: «Արդեն նշեցի, որ «Իմ քայլում» պաշտոնական քննարկումներ չեն եղել, չեմ ուզում այսպես կարծիք հայտնել այս մասին»,- ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса