Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Լեհաստանում ձերբակալել են Գդանսկի քաղաքապետի սպանության ժամանակ ընթացող համերգի անվտանգության պետին

0

Լեհաստանում ձերբակալել են Գդանսկի քաղաքապետի սպանության ժամանակ ընթացող համերգի անվտանգությունն ապահովող անձնակազմի ղեկավարին:

«Դատախազության որոշմամբ հունվարի 13-ին Գդանսկում ձերբակալվել է WOŚP համերգի անվտանգության պետը»,- ասվում է դատախազության թվիթերյան էջում:

Պարզաբանվում է, որ ձերբակալվածն իրավապահ մարմիններին կեղծ տեղեկություններ է հաղորդել այն մասին, որ քաղաքապետի վրա հարձակում գործած անձը բեմ է ներխուժել լրատվամիջոցի ներկայացուցչի անվան տակ: Ըստ դատախազության գրառման՝ անվտանգության պետը ոստիկանությանը մոլորության մեջ է գցել՝ ասելով, թե իբր Ստեֆան Վ.-ն «Media» անունով անցագիր է կրելիս եղել:  

Դանակով զինված 27-ամյա Ստեֆան Վ.-ն Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի վրա հարձակվել էր հունվարի 13-ին՝  բարեգործական համերգի ժամանակ՝ նրան սրտի շրջանում վնասվածքներ հասցնելով: Բժիշկները երկար ժամանակ բեմի վրա վերակենդանացրել են Ադամովիչին, ապա հիվանդանոցում վիրահատել ու արյուն փոխներարկել: Քաղաքապետը, սակայն, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Դատարանը Ստեֆան Վ.-ի համար 3 ամսվա նախնական կալանք է սահմանել: Նրան ցմահ ազատազրկում է  սպառնում:

Հունվարի 19-ին Գդանսկում անցկացվել է Ադամովիչի հուղարկավորությունը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса