Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Հունվարի 18-21-ը Ոստիկանությունը բացահայտել է անձնական ունեցվածքի գողության 34, խարդախության 19 դեպք

0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 34, խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 17, զենք-զինամթերքի հայտնաբերման 6, խուլիգանության ու ծեծի 5-ական, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, շորթման և որսագորության 2-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, կաշառակերության, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անառակաբարո գործողությունների, փաստաթղթի կեղծիքի, թմրանյութի իրացման և ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 1-ական դեպք:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, բնակարանային գողության 3, ավազակային հարձակման, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса