Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Հոնդուրասից ևս մի նոր «քարավան» է շարժվում դեպի ԱՄՆ

0

Հունվարի 20-ին Հոնդուրասից գաղթականների նոր «քարավանը» սկսել է շարժվել դեպի ԱՄՆ-ի սահման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հունվարի 19-ին գաղթականները հավաքվել են Սան Պեդրո Սուլա քաղաքի ավտոբուսային կայարանում և հունվարի 20-ի վաղ առավոտյան ճանապարհ ընկել դեպի Գվատեմալայի սահման: «Քարավանի» անդամների թիվը շուրջ 400 է: Ոստիկանության տվյալներով՝ 153 մարդ արդեն հասել է Գվատեմալայի սահման և սպասում է անձնագրերի ստուգմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2000 հոնդուրասցիներից բաղկացած մյուս «քարավանը» հատել է Գվատեմալայի ու Մեքսիկայի սահմանը, որպեսզի ճանապարհ ընկնի դեպի ԱՄՆ:

Կենտրոնական Ամերիկայի երկրներից գաղթականների զանգվածային հոսքը դեպի ԱՄՆ-ի սահման սկսվել էր անցած տարվա աշնանը: ԱՄՆ-ի սահման հասած նախորդ «քարավանի» շուրջ 2500 անդամ շարունակում է մնալ մեքսիկական սահմանամերձ Տիխուանա քաղաքում, մինչդեռ ավելի քան 7000-ը Հոնդուրաս է վերադարձել:

Գաղթականներից շատերը ճանապարհն անցնում են ընտանիքներով, որտեղ մանկահասակ երեխաներ կան: Նրանց մեծ մասի արտագաղթի պատճառն աղքատությունն ու բռնությունն են: Ոմանք Միացյալ Նահանգներում լավ աշխատանք գտնելու հույս ունեն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса