Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

«Ահասկանալի է պարգևավճարների շուրջ բարձրացված աղմուկը». Լոռու մարզպետ

0
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի համար անհասկանալի է պարգևավճարների շուրջ բարձրացված աղմուկը։


«Ազատության» հետ զրույցում, մարզպետն ասաց, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում։


«Մենք պարգևատրել ենք աշխատավարձի 30 տոկոսի չափով և բոլորին։ Եղել են 28, 25, 27 տոկոս, բայց հիմնականում 30 տոկոսի չափով և պարգևատրել ենք բոլոր աշխատակիցներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ շարունակելով. - «Աշխատավարձի ֆոնդում մենք ունեցել ենք 30 տոկոսի չափով գումար, կարողացել ենք այդ չափով պարգևատրել, և դա եղել է բոլոր տարիներին, հետևաբար այս անգամ ուղղակի անհասկանալի է բարձրացրած աղմուկն այս հարցի հետ կապված»։


Մամուլում տեղեկությունները տարածվեցին, որ մի շարք մարզպետներ պարգևավճարներ են տվել մարզպետարանների աշխատակիցներին։


Այսօր Ազգային ժողովում՝ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով այս հարցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել լիազորությունները, գործել են այնպես ինչպես օրենքը թույլատրում է»։


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса