Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

ԵՄ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Սիրիայի քաղաքացիների հանդեպ

0
Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են ռուսաստանյան ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով ինչպես նաև Սիրիայում քիմիական հարձակումների առթիվ կիրառվող պատժամիջոցների նոր փաթեթը:


Պատժամիջոցների թիրախում հայտնվել են Ռուսաստանի 4 և Սիրիայի 5 քաղաքացիներ:


ԵՄ մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, թիրախային պատժամիջոցների ենթարկված անձանց անունները կհրապարակվեն օրվա երկրորդ կեսին:


Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса