Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Աթենքում բողոքի ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների

0
60-ից 100 հազար մարդ է մասնակցել կիրակի օրը Աթենքում կազմակերպված բողոքի ցույցին, որի մասնակիցները պահանջում էին Հունաստանի խորհրդարանի անդամներից՝ չվավերացնել Մակեդոնիայի անվանափոխության վերաբերյալ համաձայնագիրը:


Հունաստանի խորհրդարանի շենքի առջև կազմակերպված բողոքի գործողություններն ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով:


Պաշտոնական տվյալներով՝ ազգայնական ցուցարարների հետ ընդհարումների ընթացքում առնվազն 9 ոստիկան է տուժել:


Իրավապահները ցույցը ցրելու նպատակով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:


Աթենքի և Սկոպյեի միջև 2018-ի հունիսին կնքված պայմանագրի համաձայն, հարավսլավական նախկին հանրապետությունն այսուհետ կոչվելու է «Հյուսիսային Մակեդոնիա»: Հույն ազգայնականները, սակայն, պահանջում են, որպեսզի հանրապետությունը հրաժարվի իր անվանման մեջ «Մակեդոնիա» տեղանվան կիրառումից` նշելով, որ դա կարող է վտանգել Հունաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ երկրի հյուսիսային երկրամասն արդեն իսկ Մակեդոնիա է կոչվում:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса