Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Լիլիան Մորի Պասկյեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

0

Լիլիան Մորի Պասկյեն վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացմանը հայտարարել է վեհաժողովի փոխնախագահ Ռոջեր Գեյլը: Նիստն ուղիղ եթերով հեռարձակվում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում:

Պասկյեի թեկնածությունը միակն է եղել: Նա այդ պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2018թ.-ի հունիսին՝ փոխարինելով իտալացի սոցիալիստ Միկելե Նիկոլետտիին, որը ստիպված էր եղել հրաժարվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, քանի որ Իտալիայում ընտրությունների արդյունքում նա խորհրդարանի կազմում չէր հայտնվել:

Վեհաժողովի նախագահն ընտրվում է միամյա ժամկետով՝ ևս մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ: Ավանդույթի համաձայն՝ ԵԽԽՎ նախագահի ընտրությունն իրականացվում է առանց քննարկումների՝ գործնականում ավտոմատ կերպով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса