Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

«Նա ոչ ոքի չի խանգարում, թող իր համար պառկած մնա». ՌԴ պետդումայի ներկայացուցիչները հայտնել են Լենինի մարմինը հողին հանձնելու շուրջ իրենց կարծիքը

0

Վլադիմիր Լենինի մարմինը հողին հանձնելու հարցը Պետդումայի պատգամավորների մոտ ոչ միանշանակ արձագանք ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսօր՝ հունվարի 21-ին, լրանում է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինի մահվան 95-րդ տարին:

Մահից հետո Լենինի մարմինը զմռսել և տեղադրել են Կարմիր հրապարակում գտնվող դամբարանում, որտեղ և գտնվում է մինչ այժմ: Ըստ գործակալության՝ ամեն տարի հեղափոխության հետ կապված հիշարժան ամսաթվերին Ռուսաստանում Լենինի մարմինը հողին հանձնելու շուրջ խոսակցություններ են լինում:

ՌԴ կոմունիստական կուսակցության կենտկոմի նախագահի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Յուրի Աֆոնինը կարծում է, որ Լենինի մարմինը «պատմական հուշ» է: Նրա կարծիքով՝ ռուսների մեծ մասը հեղափոխական գործչի մարմինը հողին հանձնելուն դեմ հանդես կգա:


«Ես կարծում եմ, որ երկիրն առանց այդ էլ շատ ներքին խնդիրներ ունի: Նման խոսակցություններ հրահրողները ցանկանում են միայն պառակտել հասարակությունը»,- ասել է պատգամավորը:

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Նիլովն էլ կարծում է, որ Լենինը բացասական հերոս է:


«Լենինը, միանշանակ, կարկառուն գործիչ է, սակայն մենք նրան որպես բացասական հերոսի ենք վերաբերվում, որին օգտագործելով Ռուսաստանում կարողացան հեղաշրջում իրականացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ կգա ժամանակը, երբ Լենինին կթաղեն:

Պետդումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովն էլ նշել է, որ դա արդիական հարց չէ և բարձրացվում է միայն այն ժամանակ, երբ երկրում վատթարանում է հասարակական-տնտեսական իրավիճակը, և պետք է շեղել հասարակության ուշադրությունը:


«Լենինը ոչ ոքի չի խանգարում, թող իր համար պառկած մնա: Կգա ժամանակը, երբ սերունդները կորոշեն՝ ինչպես վարվել նրա հետ»,- ասել է Եմելյանովը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса