Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

ՌԴ-ում կինը ծծմբաթթու է լցրել վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա

0

Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում ոստիկանները ձերբակալել են կնոջը, որը ծծմբաթթու է լցրել միկրովարկեր տրամադրող կազմակերպության գրասենյակի աշխատակցուհու վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անհայտ կինը մտել է գրասենյակ, պոլիէթիլենային տոպրակից հանել ծծմբաթթվով լի տարան և դրա պարունակությունը լցրել կազմակերպության աշխատակցուհու վրա, ապա փախել անհայտ ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ մարզային վարչության հաղորդագրության մեջ:

Իրավապահները բացահայտել են կասկածյալի անձը: Նա տեղի բնակիչ է՝ ծնված 1968թ.-ին, նախկինում դատապարտված չի եղել:

Ոստիկանության վարկածով՝ կինը գրասենյակ է գնացել գումար ստանալու հույսով: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса