Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Եվրոգոտու երկրների կենտրոնական բանկերը հունվարի 27-ից կդադարեցնեն 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը

0

Եվրոգոտու 17 երկրների կենտրոնական բանկերը հունվարի 27-ից կդադարեցնեն 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը, գրում է La Repubblica օրաթերթը:


Որոշման պատճառն այն է, որ իշխանություններն այդ թղթադրամը վճարման ոչ ապահով միջոց են համարում, որի շրջանառությունը կարող է նպաստել ապօրինի գործունեություններին: Այժմ շրջանառության մեջ 500 եվրո արժողությամբ 520 մլն թղթադրամ կա՝ 260 մլրդ եվրո ընդհանուր արժեքով:

«2019թ.-ի հունվարի 27-ից սկսած Եվրոգոտու կենտրոնական բանկերը կդադարեցնեն 500 եվրո արժողությամբ թղթադրամի թողարկումը»,- ասված է Եվրոպական կենտրոնական բանկի՝ շաբաթներ առաջ տարածած հաղորդագրության մեջ:

Որոշումից դուրս են մնում Ավստրիան և Գերմանիան: Այդ երկրների բանկերը կշարունակեն մինչև ապրիլի 26-ը թողարկել թղթադրամները:

Քաղաքացիները կկարողանան առանց ժամանակային սահմանափակման բանկերում փոխանակել շրջանառության մեջ գտնվող թղթադրամները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса