Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Պոմպեոն կոչ է արել ԱՄՆ դաշնակիցներին հետևել Գերմանիայի օրինակին ու արգելել իրանական Mahan Air ավիաընկերության չվերթները

0

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ողջունել է Գերմանիայի տրանսպորտի նախարարության որոշումը՝ կապված իրանական Mahan Air ավիաընկերության չվերթները դեպի Գերմանիա արգելելու հետ: Պոմպեոն կոչ է արել ԱՄՆ մյուս դաշնակիցներին նույնպես հետևել Գերմանիայի օրինակին:

«ԱՄՆ-ն ողջունում է Գերմանիայի՝ իրանական Mahan Air-ին երկրի տարածքում վայրէջք իրականացնելու իրավունքից զրկելու քայլը: Այդ ավիաընկերությունը Մերձավոր Արևելքի տարածք է տեղափոխում զենք և զինվորականներ՝ աջակցելով տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ձգտումներին: Մենք կոչ ենք անում մեր բոլոր դաշնակիցներին հետևել այս օրինակին»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Այսօր հայտնի է դարձել, որ իրանական Mahan Air ավիաընկերությանն արգելել են չվերթներ իրականացնել դեպի Գերմանիա:

Ճեպազրույցին ներկա ԳԴՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերի խոսքով՝ Բեռլինը շարունակում է աջակցել իրանական միջուկային համաձայնագրին, սակայն «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործունեությունը, ինչպես նաև բալիստիկ ծրագիրը», անթույլատրելի են:

Mahan Air-ը շաբաթական 6 անգամ թռիչք էր իրականացնում Գերմանիայի և Թեհրանի միջև`4 անգամ Դյուսելդորֆից և 2 անգամ Մյունխենից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса