Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին

0

Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն հունվարի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։

Այնուհետև Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ հիմնական դաշինք ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությանը և բոլոր այն նախագծերում մասնակցելու պատրաստակամությանը, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ տարածքում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса