Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Ինքս ինձ չեմ պարգևատրել, չեմ էլ պարգևատրելու. Հայկ Մարության

0

Բնականաբար, ես ինքս ինձ չեմ պարգևատրել, չեմ էլ պարգևատրելու: Այս մասին  Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով մամուլում վերջին օրերին քննարկվող պարգևատրման հարցին: «2018 թվականի բյուջեում ինչպես նախատեսված էր, այնպես էլ բաշխելու ենք, իսկ 2019 թվականին վերանայելու ենք այդ հարցը»,- ասաց նա:

Հայկ Մարությանը հերքեց լուրերը, թե մի քանի անգամ հրաժարականի դիմում է գրել, բայց Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել: «Երբ մարդ գնում է ծառայության, այստեղ փոշմանել- չփոշմանելու հարց չկա, ես սրան վերաբերվում եմ որպես ծառայություն, ես գալիս եմ ժամը 8-ին, 9-ին, գնում եմ 12-ին, 1-ին, եթե ոչ 2-ին»,- ասաց նա:

Անդրադառնալով աղբի խնդիրներին՝ քաղաքապետն ասաց, որ մշտապես շաբաթ և կիրակի օրերն անցկացնում է թե՛ աղբավայրում, թե՛ շենքերի աղբամուղերի տակ: «Անձամբ ստուգում եմ, ֆիզիկապես մոտիկից ծանոթ եմ խնդրին, իմ մեքենայում կան ձեռնոցներ, և մինչ սպասելը, որ մեկը գա, այդ հարցն արագ լուծում եմ»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ որոշողը լինելու են բնակիչները, և աղբատար խողովակները հանելու որոշողը լինելու են բնակիչները, քանի որ շենքից ներս ամեն ինչի սեփականատերերը բնակիչներն են, և քաղաքապետարանը այդ իրավասությունը չունի առանց իրենց համաձայնության որևէ բան անելու:

Հայկ Մարությանն ասաց, որ վերելակների խնդրին շատ լավ ծանոթ է, և այս խնդրին լուծում տալու են: «Մոտ 3800 վերելակ պետք է փոխվի՝ մոտավորապես 2-3 տարվա ընթացքում, հիմա գույքագրում ենք, և այն փուլում ենք, որ հասկանանք, թե որտեղից ենք գտնելու այդ գումարները»,- ասաց նա:

Անդրադառնալով տրանսպորտի հարցերով հանձնաժողովին՝ Մարությանն ասաց, որ փոխվել են անդամները, և ներկայացված է լինելու լայն շրջանակ, վերահաշվարկներ են իրականացվում: Նա տրանսպորտի կարգավորման համար նշեց, որ առնվազն երկու տարի է պետք, եթե ոչ մի տեղ ոչ մի խոչընդոտ չլինի:

«Խոսքը գնում է 200-250 միլիոն դրամի մասին, սա պետական մասշտաբի ծրագիր է, միայն քաղաքային իշխանությունների հարցը չէ»,- ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса