Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Ազատության-Զարյան փողոցների խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 5 անձ

0

Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի  Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ  ձերբակալվել է: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Հունվարի 17-ին Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն: Մի խումբ երիտասարդներ,  կոպտորեն  խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ  ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում  դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի   258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման էին  ենթարկել  վիճաբանության մասնակիցներին:  Հունվարի 21-ին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ առերևույթ հանցանք կատարած 5 անձ  ձերբակալվել է»,-նշել է Արևիկ Խաչատրյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса